Թուրքիան, Իսրայելը, Պակիստանը և մյուսները Արցախի զավթմանը անմիջականորեն ներգրավված են եղել «Մեղրու միջանցքը» կյանքի կոչելու հեռահար նպատակով: Սա ևս առանցքային փաստարկ է, թե որքան մեծ է եղել ազատագրված Արցախի գործոնը. Արցախը փակ դարպաս էր պանթյուրքիզմի առջև: Պատահական չէ, որ այդ դրույթը 2020թ. նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարության հիմնական կետերից էր, ինչը միառժամանակ մոռացության մատնվեց, որպեսզի չընկալվեր, չդիտարկվեր որպես Բերձորի միջանցքի հակոտնյա: Ընդ որում, պանթյուրքիզմի գաղափարը երբեք չի արժանացել և հենց այս փուլում էլ չի արժանանում բոլոր գերտերությունների միանշանակ հավանությանը՝ դրանից բխող անդառնալի հետևանքներով հանդերձ:
Հ.Գ. Դա չի լինելու սոսկ ճանապարհ, հաշված տարիների ընթացքում առնվազն Սյունիքում ունենալու ենք ավելի վատթար պատկեր, քան, օրինակ, Բաթումիում, և սա, ցավոք, որևէ մեկը ի զորու չի լինելու կասեցնել: Եթե դա սոսկ ճանապարհի խնդիր լիներ, ապա հենց այս պահին կա երկու ցամաքային ճանապարհ՝ Վրաստանով և Իրանով, բայց եթե պարզ չէ պատճառը և հեռահար նպատակը, այս ամենն անիմաստ է:
Գևորգ Դանիելյան